| ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | Երկարակեցության գաղտնիքը |
| ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ | աշակերտները հասկանան մաքուր և առողջ սնունդի նշանակությունը,կարողանան տարբերակել բնական և արհեստական սնունդը և դրանց ազդեցությունը մարդու երկարակեցության վրա |
| ՆԱԽԱԳԾԻ ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ | աշակերտները պատկերացում կունենան բնական սնունդի կարևորության և առողջ ապրելակերպի մասին |
| ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ | աշակերտները կգիտակցեն առողջ սնունդի նշանակությունը,լրացուցիչ տեղեկություններ կիմանան գյուղի երկարակյացներից՝հարցազրույցի միջոցով |
| ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍԱԿԸ | բազային աստիճան, 10-րդ դասարան |
| ՆԱԽԱԳԾԻ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ | 2 դասաժամ |
| ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ | աշակերտները հասկանան՝ 1.բնական սնունդի նշանակությունը երկարակեցության վրա 2.կարողանան տարբերել բնական և արհեստական սնունդը 3.իմանալով երկարակյացների «գաղտնիքը»՝ ներկայացնել սեփական եզրակացությունը |
| ՆԱԽԱԳԾԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ | տեսախցիկ, պաստառներ,գրիչ,գունավոր մատիտներ,հեռուստացույց,թղթեր,համակարգիչ |
| ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔԸ | աշակերտները համակարգչային շնորհանդես ներկայացնեն հետևյալ թեմաներով՝ 1.բնական սնունդը՝ երկարակեցության գրավական 2.քաղաքի ու գյուղի տարբերությունը և դրա ազդեցությունը երկարակեցության վրա 3.ներկայացնեն իրենց հավաքած տեղեկությունները,հեռուստացույցով ցուցադրեն տեսախցիկով նկարահանած հարցազրույցները, յուրաքանչյուր մասնակից կցուցադրի իր՝գեղեցիկ դիզայնով պատրաստած պաստառը և վերջում՝ «եզրակացություն» պաստառը ,որտեղ յուրաքանչյուրը ներկայացրել է սեփական եզրակացությունը |
| ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ,ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱՊԸ | գրականություն, կենսաբանություն,քաղաքացիական կրթություն |
| ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ | ԹԱՄԱՐԱ ԱՐՇԱԿՅԱՆ |
| ՀԵՂԻՆԱԿԻ ԷԼ.ՓՈՍՏԸ | tamaraarshakian@gmail.com |
| | |
| | |
მასწავლებლის ბლოგი
Wednesday, July 20, 2011
Subscribe to:
Comments (Atom)