Wednesday, July 20, 2011

ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Երկարակեցության  գաղտնիքը
ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ  ԹԵՄԱՆ
աշակերտները  հասկանան մաքուր և առողջ սնունդի նշանակությունը,կարողանան  տարբերակել  բնական և արհեստական  սնունդը և  դրանց  ազդեցությունը մարդու երկարակեցության  վրա
ՆԱԽԱԳԾԻ  ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
աշակերտները  պատկերացում  կունենան  բնական  սնունդի  կարևորության  և առողջ ապրելակերպի մասին
ՆԱԽԱԳԾԻ  ՆՊԱՏԱԿԸ
աշակերտները կգիտակցեն առողջ սնունդի նշանակությունը,լրացուցիչ  տեղեկություններ կիմանան  գյուղի երկարակյացներից՝հարցազրույցի միջոցով

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍԱԿԸ
բազային աստիճան, 10-րդ դասարան

ՆԱԽԱԳԾԻ  ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2 դասաժամ
ՍՊԱՍՎՈՂ  ԱՐԴՅՈՒՆՔԸ
աշակերտները  հասկանան՝
1.բնական սնունդի նշանակությունը երկարակեցության վրա

2.կարողանան  տարբերել  բնական և արհեստական սնունդը

3.իմանալով երկարակյացների «գաղտնիքը»՝ ներկայացնել  սեփական  եզրակացությունը

ՆԱԽԱԳԾԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
տեսախցիկ, պաստառներ,գրիչ,գունավոր մատիտներ,հեռուստացույց,թղթեր,համակարգիչ
ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԹԱՑՔԸ
աշակերտները համակարգչային շնորհանդես ներկայացնեն հետևյալ  թեմաներով՝

1.բնական սնունդը՝  երկարակեցության  գրավական

2.քաղաքի  ու  գյուղի տարբերությունը և դրա ազդեցությունը երկարակեցության վրա

3.ներկայացնեն  իրենց հավաքած տեղեկությունները,հեռուստացույցով  ցուցադրեն տեսախցիկով  նկարահանած հարցազրույցները,  յուրաքանչյուր մասնակից կցուցադրի իր՝գեղեցիկ դիզայնով պատրաստած  պաստառը  և վերջում՝ «եզրակացություն» պաստառը ,որտեղ յուրաքանչյուրը ներկայացրել է սեփական եզրակացությունը


ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ,ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ  ԽՄԲԵՐԻ ԿԱՊԸ
գրականություն, կենսաբանություն,քաղաքացիական կրթություն
ՆԱԽԱԳԾԻ  ՀԵՂԻՆԱԿ
ԹԱՄԱՐԱ   ԱՐՇԱԿՅԱՆ
ՀԵՂԻՆԱԿԻ  ԷԼ.ՓՈՍՏԸ
tamaraarshakian@gmail.com




No comments:

Post a Comment